Լրահոս
Հասարակական
15:15
01.05.25
310

Վեհափառը Վատիկան է մեկնել ոչ թե ՀՀ նախագահի օդանավով, այլ սովորական չվերթով. Տեր Եսայի քահանա Արթենյան․ News.am

Img default alt hy

Սոցիալական ցանցերում շրջանառության մեջ դրված տեղեկությունը, թե Ամենայն Հայոց Կաթողիկոսը Հռոմի Սրբազան Քահանայապետի հուղարկավորության առիթով Վատիկան մեկնել է ՀՀ նախագահի օդանավով, կեղծ է և չի համապատասխանում իրականությանը։

Այս մասին NEWS.am-ին հայտնել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Եսայի քահանա Արթենյանը:

«Վեհափառն իր ուղեկցող պատվիրակության հետ Հռոմ է ուղևորվել ապրիլի 25-ին սովորական չվերթով»,- հավելել է նա: