Լրահոս
Իրավական
19:15
02.05.25
371

Վազգեն Սաղաթելյանն ու Նարեկ Սամսոնյանն արդարացվել են

Img default alt hy

Փաստաբան Արսեն Բաբայանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Շնորհավորում եմ Վազգեն Սաղաթելյանին եւ Նարեկ Սամսոնյանին:

Դատարանը, Արման Հովհաննիսյանի նախագահությամբ, նրանց վերաբերյալ կայացրեց արդարացման վերդիկտ»:

Մարտի 22-ին Քննչական կոմիտեն հայտարարել էր, որ «Իմնեմնիմի» փոդքասթի հաղորդավարներ Սամսոնյանին և Սաղաթելյանին խուլիգանություն կատարելու հոդվածով մեղադրանք է առաջադրվել՝ հաղորդման ընթացքում ՀՀ կառավարության անդամների և իշխանության ներկայացուցիչների հասցեին «հայհոյանքներ և անպարկեշտ արտահայտություններ հնչեցրելու» համար։