Լրահոս
Հասարակական
11:10
30.10.22
284

ՎԱԶ 21099-ը վրաերթի է ենթարկել հեծանվորդին. բժիշկները պայքարում են նրա կյանքի համար

Img default alt hy

Երեկ՝ հոկտեմբերի 29-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 14։00-ի սահմաններում Արմավիրի մարզի բնակիչ՝ 34-ամյա Մանվել Մ-ն իր վարած ՎԱԶ 21099 մակնիշի ավտոմեքենայով Երևան-Արմավիր ավտոճանապարհի 24 կմ հատվածում վրաերթի է ենթարկել հեծանվորդ՝ Արմավիրի մարզի բնակիչ՝ 60-ամյա Արտուշ Կ-ին։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է հիվանդանոց և օգնել է օպերատիվորեն ժամանած Վաղարշապատի բժշկական կենտրոնի բժիշկներին վիրավորին տեղափոխել հիվանդանոց։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վրաերթից հետո Արմավիրի մարզի բնակիչ՝ 22-ամյա Հրաչյա Ա-ն իր վարած Ford Transit մակնիշի ավտոմեքենայով բախվել է ՎԱԶ 21099-ին։