Լրահոս
Հայաստան
11:26
11.04.22
1 058

Վայր ընկած քաղաքացին այդ զիպլայնի տնօրենն է եղել

Ապրիլի 10-ին արտակարգ դեպք էր տեղի ունեցել Երևանում: «Shamshyan.com»-ը գրել էր, որ Թբիլիսյան խճուղում գտնցվող «Երազ» այգու տարածքում գործող՝ մոտ 7 մետր բարձրություն ունեցող զիպլայնից քաղաքացի է վայր ընկել:

Դժբախտ պատահարից նոր մանրամասներ են հայտնի դարձել. պատահարի զոհ դարձած երիտասարդը այգու այցելու չէր, այլ այգու տնօրենն էր: Այդ մասին պատմել է զոհվածի քույրը` Տաթևիկ Աբրահամյանը:

«Մեկը մյուսի հետևից կայքերը տեղադրեցին Երազի այգու զիպլայնում այսօր տեղի ունեցած դժբախտ պատահարը: Հոգուս ցավն անբացատրելի է. մահացածը եղբայրս է, ու թեև սիրտ ու տրամադրություն չունեմ մանրամասնություններ գրելու, բայց անտարբեր չեմ էլ կարող անցնել այն մեկնաբանությունների կողքով, որոնք գրում են:

Հայտնում եմ, որ եղբայրս այդ զիպլայնի տնօրենն էր ու մահացել է ոչ թե որևէ անվտանգության խնդիրի պատճառով, այլ տնակի վրայից՝ 7 մետր բարձրությունից, ընկել է հաճախորդի մեղքով»: