Լրահոս
Հասարակական
21:45
18.01.23
76

Վախեցած էինք, ուշաթափվեց մեկը. արցախցիների ավտոբուսի վրա ադրբեջանական հարձակման մանրամասները

Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանն այսօր ընդլայնված խորհրդակցություն է հրավիրել, հայտարարել, որ սա քաղաքական շրջափակում է, միայն ճանապարհի արգելափակում չէ: 

«Ադրբեջանի նպատակը Արցախի սուբյեկտայնությունը ոչնչացնելն է: Պայքարը գնում է սուբյեկտայնության համար»,- ասել է Վարդանյանը:

Մոտ 20 ժամ է՝ Արցախում գազ չկա: Ադրբեջանը կրկին անջատել է Արցախի գազը: Ջերմաստիճանը գիշերը ցածր է եղել 0-ից: Ադրբեջանցիները միայն էներգետիկ ահաբեկչության չէ, որ ենթարկում են արցախցիներին: