Լրահոս
Քաղաքական
18:50
03.01.25
961

Վաշինգտոնը պատրաստ է աշխատել Երեւանի և Բաքվի հետ ցանկացած ձևաչափով. Պետդեպ

Img default alt hy

ԱՄՆ պետքարտուղարությունն ընդգծել է, որ Վաշինգտոնը պատրաստ է աշխատել Երեւանի և Բաքվի հետ ցանկացած ձևաչափով, որը կարող է առաջընթաց ապահովել կողմերի համար։

«Ամերիկայի ձայն» ծառայության հարցմանն ի պատասխան՝ ԱՄՆ ԱԳՆ-ն, մասնավորապես, նշել է.

«Միացյալ Նահանգների կառավարությունն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի ջանքերին՝ հասնելու կայուն և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի, որն էական նշանակություն ունի անվտանգ և բարգավաճ Հարավային Կովկասի համար: Մենք պատրաստ ենք աշխատել երկու կողմերի հետ ցանկացած ձևաչափով, որտեղ երկու կողմերը կարող են համաձայնության գալ այն բանի շուրջ, թե որտեղ նրանք կարող են առաջընթաց գրանցել»։