Լրահոս
Հայաստան
15:22
23.03.22
1 073

Վարորդը, ուղևորը և ոչխարը «Տոյոտայով» բերման են ենթարկվել

Img default alt hy

Աշտարակի քրեական հետախույզները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Արագածոտնի մարզի Օշական գյուղում գողություն են արել: Մարտի 19-ին, ժամը 10։15-ին, Օշական գյուղում նրանք կանգնեցրել են «Տոյոտա» մակնիշի մի մեքենա:

27-ամյա վարորդը Էջմիածնի բնակիչ էր, ուղևորը հենց օշականցի՝ 17 տարեկան: Մեքենայում կար ևս մեկ շնչավոր. բոլորը, մեքենայով հանդերձ, տեղափոխվել են Աշտարակի բաժին: 

Ոստիկանությունում պարզվել , որ նրանք մարտի 17-ի գիշերը Օշականում տարբեր մեքենաներից գողացել են մարտկոցներ, իսկ լույս 19-ի գիշերը՝ վեց գլուխ ոչխար, որոնցից մեկը մեքենայում էր: 

Հետագա միջոցառումներով մարտկոցները հայտնաբերվել են մետաղների ընդունման կետերից: Ճշտվել է նաև ոչխարների տիրոջ ինքնությունը. նրանից ընդունվել է հաղորդում: 

Ոչխարները հայտնաբերվել են էջմիածինցի երիտասարդի տան բակում, բայց՝ միայն չորսը: Ըստ երիտասարդների` վեցերորդ ոչխարը փախել էր։ 

Հանգամանքները քննությամբ պարզվում են: