Լրահոս
Իրավական
14:30
06.05.25
117

«Վարդաշեն» ՔԿՀ-ի ծառայողները կալանավորված անձի մոտից հայտնաբերել են բջջային հեռախոսներ և ականջակալներ

Img default alt hy

Մայիսի 5-ին ՀՀ արդարադատության նախարարության «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի ծառայողները քաղաքացուհու հետ տեսակցությունից հետո խուզարկության են ենթարկել կալանավորված անձ Ա․Հ․-ին։ Այս մասին տեղեկացնում են ՔԿԾ-ից:

Խուզարկության արդյունքում կալանավորված անձի գոտկատեղի հատվածից ծառայողները հայտնաբերել են թաքցված 2 բջջային հեռախոս և 2 զույգ անլար ականջակալ։

Փաստի առթիվ ձեռնարկվել են համապատասխան միջոցառումներ։