Լրահոս
Քաղաքական
22:15
01.04.23
163

Վարդանյանին հարվածելուց հետո կոտրվել է Սահակյանի ձեռքը. ինչպե՞ս է տարածվել ԱԺ տեսախցիկների տեսանյութը

ՔՊ-ական Վլադիմիր Վարդանյանին ենթադրաբար հարվածած ընդդիմադիր պատգամավոր Մհեր Սահակյանի փաստաբանը այսօր հայտարարել է, որ ռենտգեն հետազոտությամբ պարզվել է՝ իր պաշտպանյալը աջ ձեռքի կոտրվածք է ստացել, ինչը, փաստաբանի խոսքով, հերքում է Քննչական կոմիտեի առաջ քաշած վարկածը, թե ՔՊ-ականին Սահակյանը հարվածել է ինչ-որ առարկայով։

Մհեր Սահակյանը ձերբակալված է: «Հայաստան» խմբակցությունը դատական և իրավապահ մարմիններից պահանջում է առաջնորդվել Սահմանադրությամբ և օրենքներով: