Լրահոս
Քաղաքական
15:00
27.10.22
103

Վարչապետը հարգանքի տուրք է մատուցել Հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերի հիշատակին

Img default alt hy

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր կառավարության անդամների և Ազգային ժողովի պատգամավորների հետ ԱԺ այգում մասնակցել է 1999 թվականի հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհ դարձած պետական և քաղաքական գործիչների հիշատակի արարողությանը:

Վարչապետը ծաղիկներ է խոնարհել հուշակոթողի մոտ՝ հարգանքի տուրք մատուցելով ոճրագործության զոհերի հիշատակին: