Լրահոս
Քաղաքական
19:08
22.04.23
110

Թշնամին ոչնչացրել է Սյունիքի թոքերը. Շիկահողին ադրբեջանական կրակ է թափվում

Շիկահողի անտառը ադրբեջանցիները վերածել են կրակադաշտի: «Էկո Մեդիա» լրագրողական ցանցի համահիմնադիր Նարինե Կիրակոսյանը «Հայլուրին» պատմել է, թե արգելոցի՝ Ադրբեջանի հսկողության տակ գտնվող հատվածում ծառերը հատվել են, ինչն անզեն աչքով տեսանելի է Սյունիքի տարբեր հատվածներից։ Ըստ Կիրակոսյանի՝ ադրբեջանցիներերը ոչնչացրել են թանկարժեք կաղնիները, որոնք 100-200 տարեկան էին: