Լրահոս
Հայաստան
14:20
10.02.21
60

«Ծառերի էտ և այգեբաց չկատարել․ հնարավոր է ջերմաստիճանի կտրուկ անկում»

Img default alt hy

Հանրապետությունում վերջին 10 օրերին օդի ջերմաստիճանը անոմալ բարձր է, և իր կլիմայական ցուցանիշներով համապատասխանում է մարտի երրորդ տասնօրյակին։

«Հորդորում ենք, հատկապես հովտային և նախալեռնային գոտիներում ծառերի էտ և այգեբաց չկատարել, քանի որ փետրվարի 17-ից հետո հնարավոր է ջերմաստիճանի կտրուկ անկում»,-ասված է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տարածած հաղորդագրությանմեջ: