Լրահոս
Միջազգային
22:00
09.08.25
261

Թրամփը Պուտինին ժամադրում է օգոստոսի 15-ին՝ Ալյասկայում. Զելենսկին «հող չի տալիս»

Իրեն խաղաղարար համարող  Թրամփը, կարծես,  սիրում է ուրբաթը: Ռուսաստանի նախագահի հետ  ԱՄՆ նախագահը կհանդիպի  ուրբաթ՝ օգոստոսի 15-ին, իր սիրելի Ալյասկայում: 

Ալյասկան՝ ԱՄՆ 50-րդ նահանգը, պատմականորեն  մինչև 1867 թվականը Ռուսական կայսրություն էր: Ալյասկան Միացյալ Նահանգներին է վաճառվել՝ «Քաղաքացիական բարեկամության գործարքով»՝  ավելի քան  7 միլիոն դոլարով:Ի՞նչ գործարքով կարող են ավարտվել  Ուկրաինայի հարցով ռուս-ամերիկյան  բանակցությունները: