Լրահոս
Միջազգային
21:45
04.04.23
193

Թրամփը ձերբակալվել է

Img default alt hy

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը ձերբակալված է և սպասում է մեղադրանքի, հաղորդում է CNN-ը։

Քաղաքական գործչի կողմնակիցներն ու հակառակորդները հավաքվել են Մանհեթենի դատարանի շենքի մոտ։

Թրամփի հակառակորդները կոչ են անում ձերբակալել նախկին նախագահին՝ նրան մեղադրելով կեղծիքի մեջ։

CNN-ի փոխանցմամբ՝ Մանհեթենի դատախազությունը պատրաստ է մեղադրանք ներկայացնել Թրամփին բիզնեսում խարդախության ավելի քան 30 հոդվածով։