Լրահոս
Քաղաքական
09:10
09.08.25
1 296

«Թրամփի ուղի»-ով Հայաստանը Ռուսաստանի ու Իրանի հետ ստանում է երկաթուղային կապ, որը 30 տարի է՝ չունենք. Փաշինյան

Img default alt hy

«Թրամփի ուղի»-ով Հայաստանը Ռուսաստանի հետ ստանում է երկաթուղային կապ, որը 30 տարի է՝ չունենք, այս մասին ասուլիսի ժամանակ հայտարարեց վարչապետտ Նիկոլ Փաշինյանը։

Նա նշեց, որ ՀՀ երկաթուղիները գտնվում են ՌԴ-ի կառավարման ներքու ու, գուցե,  Ռուսաստանի համար հետաքրքրություն առաջանա ներդրում իրականացնել Իջևան-Հրազդան, Իջևան-Ղազախ երկաթուղիները վերականգնել։

«Իհարկե, անհրաժեշտ կլինի նաև Ադրբեջանի համաձայնությունը»,- ասաց վարչապետը։

Նրա խոսքով՝ Հայաստանը երկաթուղային կապ է ստանում նաև Իրանի հետ, որը չի եղել, Չինաստանն է ստանում նաև նոր ճանապարհ դեպի Արևուտք։

«Շատ էական է դիտանկյունի հարցը, թե որ դիտանկյունից կնայենք։ Այո, կա հարց, որ դա խնդիրներ է ներկայացնում Ռուսաստանի ու Իրանի շահերի համար, բայց եկեք այն դիտանկյունից նայենք, որ, գուցե, այս նախագիծը լավ հնարավորություն դառնա, որ տնտեսական համագործակցություն լինի Իրանի ու ԱՄՆ-ի, ՌԴ-ի ու ԱՄՆ-ի համար»,- ասաց Փաշինյանը։