Լրահոս
Քաղաքական
23:50
04.04.23
115

Թքի և մրի մասին. Ալեն Սիմոնյանը «տխրահռչա՞կ» է դառնում

Ձեռքը կոտրելուց հետո Ալեն Սիմոնյանը օր անգամ չի անցկացնում առանց նոր սկանդալի մեջ ընկնելու: Այսօր Նիկոլ Փաշինյանի որդու՝ Աշոտ Փաշինյանի հերքումն է մամուլում կասկած առաջացրել, թե փաշինյանները գուցե ուզում են ազատվել Ալեն Սիմոնյանից: 

Նրա հրաժարականն է պահանջում նաև Հայաստանի առաջին նախագահը կիրակի տեղի ունեցած սկանդալային միջադեպից հետո: Ազգային ժողովի ՔՊ-ական խոսնակը, ըստ էության, չէր հերքել, որ թքել է սփյուռքահայ գործարարի երեսին: Լևոն Տեր-Պետրոսյանի կարծիքով՝ այն, որ թքել է բարձրագույն պաշտոնյան, ամենամեծ վնասն է՝ հասցված մեր պետականության վարկին: