Լրահոս
Տարածաշրջան
09:38
19.01.23
103

Թուրքիայում քուրդ զինյալների դեմ նոր օպերացիա է սկսվել

Img default alt hy

Թուրքիայի ներքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ Մարդինի նահանգում «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) դեմ ռազմական գործողություն է սկսել։

Նախարարությունից հայտնած տեղեկության համաձայն՝ «Էրեն շրջափակում աշուն-ձմեռ-22» ռազմագործողությանը մասնակցում 655 հոգի Մարդին նահանգի ժանդարմերիայի ստորաբաժանումներից։

Նշենք, որ ռազմագործողությունը կրում է 17-ամյա Էրեն Բուլբուլի անունը, որը ըստ թուրքական մամուլի՝ 2017-ին սպանվել էր քուրդ գրոհայինների կողմից։

«Հայրենիքի ներսում ահաբեկչության լիակատար ոչնչացմանն ուղղված ռազմական գործողությունը մեր ժողովրդի աջակցությամբ վճռականորեն և հաջողությամբ շարունակվում է»,-Ermenihaber․ am-ի փոխանցմամբ՝ ասվում է գերատեսչության տարածած հաղորդագրությունում։