Լրահոս
Տարածաշրջան
19:30
02.11.22
112

Թուրքիայի նախագահը հայտարարել է «հացահատիկային միջանցքի» աշխատանքը վերսկսելու մասին

Img default alt hy

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը  իշխող «Արդարություն և զարգացում» (AKP) կուսակցության խորհրդարանական խմբակցության հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Սև ծովով ուկրաինական գյուղմթերքի արտահանման «հացահատիկային միջանցքի» աշխատանքը վերսկսում է:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը:

Էրդողանն ասել է, որ մտադիր է այսօր՝ նոյեմբերի 2-ին, Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ նույնպես քննարկել «հացահատիկային միջանցքի» հետ կապված հարցերը։

Էրդողանը նշել է, որ Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի հետ։ Նրա խոսքով՝ ՌԴ պաշտպանական գերատեսչության ղեկավարն իր թուրք գործընկերոջն ասել է, որ այսօր՝ նոյեմբերի 2-ին, ժամը 12:00-ից կվերսկսվի գյուղմթերքի մատակարարումը «հացահատիկային միջանցքով»։