Լրահոս
Քաղաքական
20:58
11.11.22
118

Թուրքիայի նախագահի հետ հանդիպումից դրական տպավորություն եմ ստացել․ Փաշինյան

Img default alt hy

Ընդհանուր առմամբ, Թուրքիայի նախագահի հետ հանդիպումից դրական տպավորություն եմ ստացել։ Այս մասին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Շատ կարևոր է արձանագրել, որ և՛ հեռախոսազրույցի, և՛ հանդիպման ընթացքում մեր ասածները անհամատեղելի չէին։ Սա չի նշանակում, որ բանակցային սեղանի շուրջ կա՛մ մենք, կա՛մ Թուրքիան հրաժարվել ենք մեր որևէ դիրքորոշումից։

Եթե լինի հետևողական աշխատանք, քաղաքական կամք և ցանկություն, ապա այդ խոսույթները կարող են համադրվել, ինչը նշանակում է հարաբերությունների կարգավորում»,-նշել է նա։