Լրահոս
Քաղաքական
22:16
27.10.22
236

«Թուրքիայի ձեռքը» և հոկտեմբերի 27-ի ահաբեկչությունը. «այսօրվա արհավիրքների հիմքը»

«Հոկտեմբերի 27-ի ոճրագործությամբ 23 տարի առաջ դրվել է այն արհավիրքների հիմքը, որ ապրում է հայ ժողովուրդը վերջին տարիներին»,- հայտարարության հեղինակը «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանն է:

Նա այսօր՝ հոկտեմբերի 27-ի ահաբեկչության տարելիցին, մեջբերել է 23 տարի առաջ խորհրդարանի դահլիճում սպանված Վազգեն Սարգսյանի եղբոր՝ Արմեն Սարգսյանի վերջերս արած մի հայտարարություն՝ հոկտեմբերի 27-ը կազմակերպել են այն ուժերը, որ նպաստել են 2018-ի իշխանափոխությանը: