Լրահոս
Աշխարհ
19:50
31.10.22
98

Թուրքիան մտադիր Է շարունակել աշխատանքը «հացահատիկային գործարքի» շրջանակներում, չնայած դրանից ՌԴ-ի դուրս գալուն

Img default alt hy

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Ղրդողանը հոկտեմբերի 31-ին հայտարարել Է, որ կշարունակվի աշխատանքը «հացահատիկային գործարքի» շրջանակներում, չնայած դրցանում Ռուսաստանի մասնակցության դադարեցմանը:

Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է «Անադոլու» գործակալությունը: «Թուրքիան կշարունակի ջանքեր գործադրել «հացահատիկային գործարքի» շրջանակներում, չնայած այն կասկածներին, որոնք Ռուսաստանն ունի»,-«Անադոլու»-ն մեջբերում Է նրա խոսքերը: Թուրքիայի ղեկավարը հավաստիացրել Է, որ ներկայում «հացահատիկային գործարքը» թույլ Է տվել նվազեցնել պարենային ճգնաժամը. Ուկրաինայից արտահանումը կազմել Է 9,3 մլն տոննա գյուղատնտեսական արտադրանք:

Ավելի վաղ Ռուսաստանի ԱԳՆ-ն հայտարարել Է, որ Մոսկվան, հաշվի առնելով ուկրաինական անօդաչուների գրոհները Սևաստոպոլում Սևծովյան նավատորմի նավերի վրա, անորոշ ժամանակով դադարեցնում Է ուկրաինական գյուղատնտեսական արտադրանքի արտահանման համար «սևծովյան նախաձեռնության» իրականացումը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: