Լրահոս
Տարածաշրջան
21:24
11.05.25
552

Թուրքիան և Ադրբեջանը համատեղ զորավարժություններ են անցկացրել Նախիջևանում

Img default alt hy

Թուրք և ադրբեջանցի զինվորականները համատեղ զորավարժություններ են անցկացրել Նախիջևանում:

Այս տեղեկությունը տարածել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարությունը X սոցիալական ցանցի իր էջում։

Նշվում է, որ Թուրքիայի բանակի 9-րդ Կոմանդո բրիգադի հրամանատարությունը և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության առանձին համակցված բանակի ստորաբաժանումները համատեղ զորավարժություններ են անցկացրել։