Լրահոս
Տարածաշրջան
14:52
25.01.23
135

Թուրքերը թշնամի են համարում ԱՄՆ-ին. Անկարան կարող է լքել ՆԱՏՕ-ն «5-6 ամսից»

Թուրքիան հնարավոր է դուրս գա ՆԱՏՕ-ից: Աշխարհաքաղաքական սկանդալ են կանխատեսում վերջին հարցումները  Թուրքիայում՝ ըստ որոնց՝ բնակչության առնվազն 80 տոկոսը վստահ է, որ Միացյալ Նահանգները թշնամական ու կործանարար քաղաքականություն է վարում Թուրքիայի նկատմամբ։ 

Այդ երկրի «Հայրենիք» կուսակցության փոխնախագահը հայտարարել է, որ Անկարան կարող է 5-6 ամսից լքել ՆԱՏՕ-ն, քանի որ Դաշինքը կողմնակալ է թուրք-հունական տարաձայնությունների հարցում: