Լրահոս
Իրավական
15:18
02.04.25
444

Թnւրք բլոգերի նկատմամբ վարույթ է նախաձեռնվել տարածքային ամբողջականությունը խախտելու հատկանիշներով. ՔԿ

Img default alt hy

Թուրք բլոգեր Օգյուն Օզդեմիրի՝ Հանրապետության հրապարակում տեսանյութի հրապարակման գործով Քննչական կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (Իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչեր):

Այս մասին Tert.am-ին հայնտեց ՔԿ նախագահի մամուլի խոսնակ Կիմա Ավդալյանը:

Հիշեցնենք, որ օրեր առաջ թուրք բլոգեր Օգյուն Օզդեմիրն այցելել էր Հայաստան և սոցիալական ցանցերում տեսանյութեր հրապարակել՝ Երևանն անվանելով «պատմական ադրբեջանական»: