Լրահոս
Քաղաքական
15:00
02.11.22
155

«Տնտեսական բում» և «աշխատատեղերի ռեկորդ». Փաշինյանն է ասում

«Այսօր Հայաստանի տնտեսությունը, ըստ էության, բում է ապրում»: Այս մասին խորհրդարանում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ընդգծել, որ կառավարությունը հաղթահարել է  2020 թվականին համավարակի և պատերազմի հետևանքով առաջացած տնտեսական դժվարությունները:

Ըստ Փաշինյանի՝ Հայաստանում գրանցված աշխատատեղերի ռեկորդ ունենք հոկտեմբերի տվյալներով, իսկ վերջին չորս տարվա ընթացքում 143 հազար նոր աշխատատեղ է ստեղծվել և այս պահի դրությամբ՝ Հայաստանում  691 հազար գրանցված և վճարվող աշխատատեղ կա։