Լրահոս
Հասարակական
15:58
05.05.22
2 562

Թիվ 24 դպրոցում ուսուցչուհին գրքով հարվածել է աշակերտին. նախարարությունը հայտարարություն է տարածել

Img default alt hy

Այսօր համացանցում տեսանյութ է տարածվել, որտեղ ուսուցչուհին դասապրոցեսի ընթացքում գրքով հարվածում է աշակերտին, ինչն անընդունելի է և հարիր չէ մանկավարժական գործունեությանը, հայտնում են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից։

«Այդ կապակցությամբ տեղեկացնում ենք, որ միջադեպը տեղի է ունեցել Երևանի Սուրեն Սպանդարյանի անվան թիվ 24 դպրոցում (8-րդ դասարան, անգլերենի դասաժամ):

Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչներն այժմ գտնվում են վերոնշյալ դպրոցում՝ դեպքի մանրամասներն ուսումնասիրելու նպատակով: Ուսումնասիրության արդյունքում կձեռնարկվեն համապատասխան քայլեր:

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը խստորեն դատապարտում է հակամանկավարժական դրսևորումներն ուսումնական գործընթացում և հետամուտ է լինելու ուսումնական հաստատություններում բռնությունից զերծ կրթական միջավայրի ձևավորմանը», - ասված է նախարարության տարածած հաղորդագրությունում։