Լրահոս
Աշխարհ
23:40
03.11.22
188

Տղան ընկերոջը սպորտային կոշիկներ է նվիրել ու ազատել նրան դասընկերների ճնշումներից

Img default alt hy

Յոթերորդ դասարանի աշակերտ Ռոմելլո Էրլին նոր մարզակոշիկներ է նվիրել դասընկերոջը, որպեսզի մյուս աշակերտները դադարեն ծաղրել նրան։ Shantnews.am-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Today-ը։

12 տարեկան Էրլին իր լավագույն ընկերոջ՝ Մելվին Անդերսոնի հետ սովորում է Նյու Յորք նահանգի Բաֆալո Քրիք ակադեմիայի կանոնադրական դպրոցի աշակերտում: Ինչ-որ պահի Էրլին նկատում է, որ Անդերսոնը ծաղրի է ենթարկվում իր դասընկերների կողմից: Երեխաները քննադատում են նրա արտաքինը՝ հատկապես ուշադրություն դարձնելով տղայի սպորտային կոշիկներին։

Էրլին  վրդովվել է իր հասակակիցների պահվածքից և զանգահարել է մորը՝ խոսելու այս իրավիճակի մասին։ Ցանկանալով փրկել ընկերոջը ծաղրից՝ նա խնդրել է ծնողներին գնալ իր հետ կոշիկի խանութ և գնել նոր սպորտային կոշիկներ։ Նա ասել էր, որ նվերի վրա կծախսի իր խնայողությունները:

Հաջորդ օրը տղան ընկերոջը նոր սպորտային կոշիկներ է նվիրել։ Ուսումնական հաստատության մշակույթի բաժնի վարիչ Բրայանթ Բրաունը պատմել է, որ քիչ էր մնում արտասվեր, երբ իմացավ Էրլիի բարի արարքի մասին։ Բրաունը սոցցանցում հրապարակել է ընկերների լուսանկարը, որտեղ իր հիացմունքն է հայտնել կատարվածի համար։

«Ես տեսել եմ նմանատիպ գործողություններ YouTube-ում ամբողջ աշխարհի ուսանողների հետ: Բայց ես կորցրեցի խոսելու ունակությու, երբ իմացա, որ դա տեղի է ունեցել մեր դպրոցում»,- ասել է նա: