Լրահոս
Ժամանց
22:45
22.04.23
267

Tesla-ի ավտոպիլոտի գինը կնվազի

Img default alt hy

Tesla-ի ավտոպիլոտը կդառնա ավելի էժան, այդպիսով արտադրողը լրացուցիչ ուշադրություն կգրավի իր մեքենաների վրա: Shantnews.am-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Barron’s թերթը։

Հրապարակման լրագրողները վկայակոչել են Canaccord-ի վերլուծաբաններին, որոնք վստահ են, որ Իլոն Մասկի կորպորացիան ստիպված կլինի սպառողներին զեղչ առաջարկել։ Փորձագետների կարծիքով՝ Tesla-ն կիջեցնի Full Self-Drive-ի (FSD) գինը, որն այժմ գնահատվում է 15000 դոլար՝ իր համակարգը շուկայում ավելի մրցունակ դարձնելու համար:

Cowen-ի վերլուծաբաններն իրենց հերթին նշել են, որ FSD-ն չի կարող մեքենային ապահովել ավտոպիլոտի ամբողջական գործառույթով, այդ իսկ պատճառով 15000 դոլար գինը մասնագետներին չափազանց բարձր է թվում։ Փորձագետները նաև կասկածի տակ են դրել Մասկի այն խոստումը, որ ավտոպիլոտի ամբողջական տարբերակը կներկայացվի մինչև 2023 թվականի վերջ։