Լրահոս
Քաղաքական
12:25
01.11.22
99

Թեհրանում մեկնարկել է Հայաստանի վարչապետի և Իրանի նախագահի հանդիպումը

Img default alt hy

Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Էբրահիմ Ռայիսին Թեհրանի Սաադաբադ պատմամշակութային համալիրում դիմավորել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին, տեղեկացնում է IRNA գործակալությունը։ 

Դիմավորման պաշտոնական արարողությունից հետո մեկնարկել են ՀՀ վարչապետի և ԻԻՀ նախագահի բանակցությունները:

Թեհրանում ՀՀ վարչապետն ու Իրանի նախագահը կքննարկեն տարածաշրջանին և երկկողմ հարաբերություններին վերաբերող հարցեր, կմասնակցեն երկկողմ համաձայնության վերաբերյալ համաձայնագրի ստորագրման արարողությանը և հանդես կգան համատեղ ասուլիսով: