Լրահոս
Արտաքին քաղաքականություն
16:07
27.10.22
109

Տեղի կունենա ՀԱՊԿ արտահերթ նիստ. կքննարկվի Երևանին տրամադրվող օգնության հարցը

Img default alt hy

Վաղը՝ հոկտեմբերի 28-ին տեղի կունենա ՀԱՊԿ արտահերթ նիստ. կքննարկվի Երևանին տրամադրվող օգնության հարցը: Այս մասին հաղորդում է ՀԱՊԿ-ը:

Նախատեսվում է քննարկել Հայաստան գործուղված կազմակերպության առաքելության աշխատանքի արդյունքները՝ կապված հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի սրման հետ։

Ակնկալվում է նաև, որ կդիտարկվեն ՀՀ-ին օգնություն ցուցաբերելու համատեղ միջոցառումներ: