Լրահոս
Հասարակական
12:40
17.05.22
193

«Տաշիր» առևտրի կենտրոնի մոտակայքում․ ավտոմեքենան բախվել է ծառին․ կա զոհ

Img default alt hy

Մայիսի 17-ին՝ ժամը 07:04-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի «Տաշիր» առևտրի կենտրոնի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան բախվել է ծառին. կա արգելափակված քաղաքացի:

Ինչպես հաղորդում են Արտակարգ իրավիճակների նախարարությունից, պարզվել է՝ «BMW 750» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ծառին. վարորդը տեղում մահացել է:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը, դուրս բերել վարորդի դին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: