Լրահոս
Իրավական
23:58
01.05.25
279

Տարօրինակ մեղադրանքներ՝ սկանդալային ծեծից հետո. Նոր Նորքի ճռռացող ժողովրդավարությունը

Նոր Նորքի թաղապետարանում երկօրյա լարվածությունից հետո երկու քրեական գործ է հարուցել Քննչական կոմիտեն: Մեկը երկուշաբթի թաղապետարանում իրականացված ակցիայի գործն է՝ հարուցված խուլիգանության հոդվածով, մյուսը՝ երեկ տեղի ունեցած ծեծկռտուքը՝ մի խումբ անձանց կողմից ֆիզիկական ներգործության հոդվածով: Ենթադրյալ խուլիգանության համար մեղադրանք է առաջադրվել բլոգեր-ակտիվիստ Արթուր Չախոյանին ու Երևանի ավագանու անդամ Մեսրոպ Մանուկյանին, իսկ ենթադրյալ ֆիզիկական ներգործության համար՝ Նոր Նորքի թաղապետին ու նրա աջակիցներից 3-ին: