Լրահոս
Քաղաքական
10:59
13.04.22
336

Տարակուսանքի տեղիք է տալիս․ Փաշինյանը՝ ընդդիմադիր պատգամավորներին Արցախ չթողնելու մասին

Img default alt hy

Տարակուսանքի տեղիք է տալիս նաև այն փաստը, որ երեկ ՌԴ խաղաղապահ զորախումբը չի թույլատրել ԱԺ մի խումբ պատգամավորների մուտքը Արցախ, խորհրդարանում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Այդ գործելակերպը հակասում է 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության այն դրույթին, որ Լաչինի միջանցքը հենց դրա համար էլ նախատեսված է՝ Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի կապը ապահովելու համար։ Միջանցքում որևէ կարգի ստուգման գործառույթ նախատեսված չէ, առավել ևս ԱԺ պատգամավորների շարժը արգելելու կամ արգելափակելու համար»,- նշել է նա։