Լրահոս
Տարածաշրջան
18:40
01.12.22
103

Թանկարժեք որս. Թուրքիայից Վրաստան են փորձել ներմուծել 2 կիլոգրամ ոսկի

Img default alt hy

Վրաստանի մաքսավորներն առանձնապես խոշոր չափի չհայտարարագրված ոսկյա իրեր են հայտնաբերել «Սարպի» մաքսային անցակետում (վրաց-թուրքական սահման):

Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկացել Է Sputnik գործակալության վրացական ծառայությունից: Մասնավորապես, մաքսատան աշխատողները քաղաքացու մոտ հայտնաբերել են մինչև երկու կիլոգրամ քաշով ոսկյա իրեր, որոնք թաքցված են եղել սննդամթերքի փաթեթներում: Ոսկյա իրերի ընդհանուր մաքսային արժեքը կազմում Է 165 հազար լարի (60,5 հազար դոլար): Գործը հանձնվել Է Վրաստանի ֆինանսների նախարարության քննչական ծառայությանը: