Լրահոս
Իրավական
13:15
22.10.24
303

Տանիքում թաքնված երիտասարդը հայտնաբերվել և ձերբակալվել է

Img default alt hy

Հոկտեմբերի 21-ի գիշերը՝ ժամը 2.50-ի սահմաններում, ոստիկանության Լոռու մարզի օպերատիվ կառավարման կենտրոն է զանգել Վանաձոր քաղաքի Գրիգոր Լուսավորչի փողոցի շենքերից մեկի բնակչուհին և հայտնել, որ նախորդ օրը փորձել են մտնել հարևանի բնակարան, տվյալ պահին ևս փորձում են մուտք գործել նույն բնակարան:

Ահազանգով նշված հասցե ոստիկանության Տարոնի բաժնից օպերատիվ խումբ և պարեկային կարգախումբ են մեկնել:

Ոստիկանները շրջափակել են շենքը, ապա բարձրանալով տանիք՝ մուտքի մոտակայքում հայտնաբերել են բջջային հեռախոս, լինգ, մետաղ կտրելու մկրատ, շինարարական ձեռնոցներ: Շարունակելով որոնողական աշխատանքները՝ ոստիկանները տանիքում հայտնաբերել են ծխատարի մոտ թաքնված մի երիտասարդի:

Նա ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Տարոնի բաժին: Վանաձորի բնակիչ 32-ամյա երիտասարդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Լոռու մարզային քննչական վարչություն: