Լրահոս
Միջազգային
19:00
01.12.22
133

Թաիլանդի իշխանություններն ուսումնասիրում են ռուսական էներգապաշարների ներմուծման հնարավորությունը

Img default alt hy

Թաիլանդի իշխանություններն ու բիզնեսն ուսումնասիրում են ռուսական Էներգապաշարների ներմուծման հնարավորությունը, ներառյալ գների և մատակարարումների անհրաժեշտ ծավալի մասին տեղեկատվությունը: Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում հայտնել Է ՌԴ-ում Թաիլանդի դեսպան Սասիվատ Վոնգսինսավատը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Ռուսական Էներգապաշարների ներմուծման հնարավորությունը, ինչպես նաև գների և ծավալների վերաբերյալ մանրամասները, դեռևս ուսումնասիրվում Է Թաիլանդի համապատասխան իշխանությունների և մասնավոր ընկերությունների կողմից», - ասել Է դիվանագետը:

Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ-ի Ասիայի երրորդ բաժանմունքի տնօրեն Նիկոլայ Նոզդրևը «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել Էր, որ ԱՍԵԱՆ-ի գրեթե բոլոր երկրները (Կամբոջա, Թաիլանդ, Մալայզիա, Սինգապուր, Ինդոնեզիա, Բրունեյ, Ֆիլիպիններ, Վիետնամ, Լաոս և Մյանմա) այս կամ այն չափով հետաքրքրություն են ցուցաբերում Ռուսաստանի ածխաջրածինների ներմուծումն ավելացնելու նկատմամբ, սակայն չի նշել դրանք: