Լրահոս
Արցախ
13:18
04.05.21
49

Ստեփանակերտում հնարավորություն չկա ցուցադրելու «Իշխանություն» ֆիլմը. Արթուր Կարապետյան

Img default alt hy

Հետպատերազմական ժամանակաշրջանում Ստեփանակերտում գտնվող «Vallex» կինոթատրոնում տեխնիկական խնդիրներ կան, որի պատճառով «Իշխանություն» ֆիլմը, ինչպես նաև մյուս այլ ֆիլմեր չեն կարող ցուցադրվել: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց «Vallex» կինոթատրոնի մենեջեր Արթուր Կարապետյանը, գրում է tert.am-ը:

«Հետպատերազմական ժամանակաշրջանում շատ են լինում էլեկտրաէներգիայի անջատումներ: Տեխնիկական խնդիրներ կան պրոյեկտորի և այլ տեխնիկաների հետ: Պետք է նշեմ՝ կինոթատրոնը երկար ժամանակ կանգնած է եղել, և փորձարկումներ են արել ու տեսել՝ ներկա պահին չի աշխատում: Ներկա պահի դրությամբ ևս մասնագետներն աշխատում են այդ ուղղությամբ և եթե հնարավոր լինի սարքել այսօր կամ վաղը այդ խնդիրը կլուծենք և մայիսի 7-ին կարող ենք ցուցադրել, եթե խնդիրները չշտկվեն, պետք է նոր տեխնիկա պատվիրենք, իսկ դա ավելի տևական գործընթաց է»,- տեղեկացրեց Արթուր Կարապետյանը:

Ֆիլմի ռեժիսոր Մհեր Մկրտչյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում էր կատարել, որտեղ տեղեկացնում էր՝ Արցախում ֆիլմի ցուցադրությունը հնարավոր չէ իրականացնել:

Հիշեցնենք՝ ապրիլի 16-ին կայացել է «Իշխանություն» ֆիլմի պրեմիերան, որն այժմ ցուցադրվում է Երևանի բոլոր կինոթատրոններում, ֆիլմի ցուցադրությունը նախատեսված էր նաև Արցախում: