Լրահոս
Արցախ
19:33
30.10.22
258

Ստեփանակերտի հանրահավաքին մասնակցել է Արցախի բնակչության շուրջ 33%-ը. Արտակ Բեգլարյան

Img default alt hy

Ստեփանակերտի հանրահավաքին մասնակցել է Արցախի բնակչության շուրջ 33%-ը։ Ֆեյսբուքյան էջում գրել է ԱՀ պետնախարար Արտակ Բեգլարյանը․

«Արցախի ժողովուրդն այսօր հուժկու հանրահավաք էր կազմակերպել՝ Ազգային ժողովի արտահերթ նիստին զուգահեռ:

Ստեփանակերտից ու շրջաններից հավաքված շուրջ 40,000 քաղաքացիները (ընդհանուր բնակչության շուրջ 33%-ը) և Ազգային ժողովը վերահաստատեցին մեր կամքն ու վճռականությունը սեփական ճակատագիրը տնօրինելու և Հայրենիքը պաշտպանելու հարցում: Արցախը չի եղել և չի լինելու Ադրբեջանի կազմում:

ՄԵՆՔ ԵՆՔ ՄԵՐ ՀԱՅՐԵՆԻՔԻ ՏԵՐԸ ԵՎ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԵՆՔ ՊԱՅՔԱՐԸ ՀԱՆՈՒՆ ՄԵՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՈՒ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ»,- գրել է Բեգլարյանը։