Լրահոս
Քաղաքական
11:56
23.05.22
110

Ստանլով Ադրբեջանից հայտնի 5 սկզբունքները ի՞նչ կաներ ՀՀ իշխանությունը, եթե լիներ հայկական․ Բաբայան

Img default alt hy

«Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արսեն Բաբայանը գրել է․

«Ստանլով Ադրբեջանից հայտնի 5 սկզբունքները ի՞նչ կաներ ՀՀ իշխանությունը, եթե լիներ հայկական:

Առնվազն՝

1)չէր շտապի համաձայնություն տալ այդ հայակործան առաջարկներին և կառաջադրեր պայման, որ տարածքային ամբողջականության ճանաչման հարցը կարող է քննարկվել բացառապես այն պայմաններում, եթե զուգահեռ կքննարկվի Արցախի կարգավիճակի հարցը:

2)Առաջադրված 5 սկզբունքների շուրջ կսկսենք բանակցություններն այն պահից, երբ կատարված կլինեն նոյեմբերի 9-ի համաձայնագրով հաստատված գերիների վերադարձի իմպերատիվ պահանջը: Նկատեմ, որ հայկական կողմը վերադարձրել է ադրբեջանցի գերիներին:

3)Կսկսենք բանակցությունները այն պահից, երբ ադրբեջանական զինված ուժերը դուրս կգան Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքից:

Այս կետերը բազմաթիվ են, որոնց մասին դեռ կխոսեմ»: