Լրահոս
Քաղաքական
14:00
21.05.22
307

Վաղը Բրյուսելում Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը վերջնական տեսքի է բերվելու. Ղազինյան

Img default alt hy

Բրյուսելում գտնվող իմ վստահելի աղբյուրները հայտնում են, որ վաղը փաշինյան-ալիև հանդիպման ընթացքում վերջնական տեսքի են բերելու Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը, գրում է Հայաստան խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը:

«Պայմանագրի էական պայմաններն են.

1.Երկու կողմերը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը;

2.Արցախը ստանում է մշակութային ինքնավարություն՝ Ադրբեջանի կազմում;

3.Հայաստանը տրամադրում է Ադրբեջանի արևմտյան տարածքները Նախիջևանին կապող միջանցք, որը պետք է ունենա նույն կարգավիճակը, ինչ Արցախը Հայաստանին կապող միջանցքը;

4.Հայաստանը պետք է ունենա պայմանագրային հիմքի վրա ձևավորված սահմանափակ թվակազմով և սպառազինություններով զինված ուժեր;

5.Հայաստանի հանրապետությունն ու Ադրբեջանը երաշխավորում են փոխադարձ ներդրումների ապահովությունն ու անվտանգությունը;

6.Կոմունիկացիաների ապաշրջափակումը պետք է իրականացվի փուլերով. սկզբնական շրջանում կափաշրջափակվեն հարավային շրջանների կոմունիկացիաները:

6.Սահմանների դեմարկացիան ու դելիմիտացիան պետք է իրականացվի 1991թ-ի դրությամբ գոյություն ունեցած սահմաններով:

Խնդրեմ. ստացեք խաղաղության դարաշրջան կոչվող Հայաստանի ու Արցախի հիմա արդեն անվերապահ կապիտուլիացիան»։