Լրահոս
Հայաստան
21:17
08.04.22
154

«Սրբապղծություն»՝ Երևանի կենտրոնում. Արցախի դրոշը ներկելու տեսանյութը ուղարկվել է ոստիկանություն

Դաշնակցական երիտասարդները նորից Արցախի դրոշն են ծածանել Երևանի Ֆրանսիայի հրապարակում: Ապրիլի 5-ին հրապարակում տեղադրված դրոշը, իրենց խոսքով, պղծել է «ինչ-որ խմբակ»:

«Սասնա ծռեր» համահայկական շարժումն էր այսօր տեսանյութ հրապարակել, թե ինչպես են իրենց աջակից երիտասարդները ներկում Երևանի Ֆրանսիայի հրապարակում բարձրացված Արցախի Հանրապետության դրոշը: «Մեկ պետություն` մեկ դրոշ: Արցախից եկած Հայաստանի քաղաքացիները Օպերայում ներկել են Արցախը Հայաստանից բաժանող դրոշը», - «Սասնա ծռեր» շարժումը այսպես էր վերնագրել տեսանյութը։