Լրահոս
Քաղաքական
22:20
29.10.22
226

«Սփյուռքի դեմ»՝ «Սփյուռքի հետ». Համաշխարհային հայկական գագաթնաժողով կամ համախմբման թանկարժեք իմիտացիա

Երևանում մեկնարկել է Համաշխարհային հայկական առաջին գագաթնաժողովը: Հայաստան է ժամանել 600 մասնակից 45 պետությունից: Փորձագետները նկատում են, որ սա ամենաներկայացուցչական հավաքը չէ: 2017 թվականին Հայաստան-Սփյուռք վերջին համաժողովին մասնակցել է 70 երկրի 1500 պատվիրակ: Համաշխարհային հայկական առաջին գագաթնաժողովին հրաժարվել են մասնակցել Գարեգին Երկրորդ և Արամ Առաջին կաթողիկոսները: