Լրահոս
19:23
23.11.22
146

Սպիտակի ոլորանների սկզբնամասում բախվել են BMW-ն ու Renault Logan-ը

Img default alt hy

Այսօր՝ նոյեմբերի 23-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 13։00-ի սահմաններում Սպիտակ-Երևան ավտոճանապարհի 9-րդ կմ հատվածում բախվել են 61-ամյա Սուրիկ Խալաթյանի վարած BMW մակնիշի և 58-ամյա Աղաջան Մնացականյանի վարած Renault Logan մակնիշի ավտոմեքենաները։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան, իսկ Renault-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել ծառերի մեջ։ 

Հրշեջ-փրարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոններն ու սահմանազատել տարածքը։