Լրահոս
Հասարակական
21:59
18.08.22
161

Սպանություն և ինքնասպանություն՝ «հաշտ ու խաղաղ ընտանիքում». շոկի մեջ է Նոր Գեղին

Կոտայքի Նոր Գեղիում տեղի ունեցած ողբերգությունից հետո գյուղը շոկի մեջ է: Վաղ առավոտյան ոստիկանություն զանգած 73-ամյա բնակիչը հայտնել է, որ սպանել է 71-ամյա կնոջը:

Ավելի ուշ հայտնի է դարձել, որ տղամարդը ցած է նետվել կամրջից:

Գյուղում այսօր «Հայլուր»-ի թղթակիցներին ասել են՝ ամենահամերաշխ ընտանիքներից մեկն էր: