Լրահոս
Իրավական
18:10
18.08.22
92

Սպանության փորձ՝ Երևանում. նախաձեռնվել է քրեական վարույթ

Img default alt hy

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 44-155-րդ հոդվածի 1-ին մասով նախաձեռնված  քրեական վարույթի շրջանակներում իրականացվում են քննչական և վարութային գործողություններ՝ Երևանի 27-ամյա բնակչի նկատմամբ սպանության փորձ կատարելու դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Այս մասին հայտնում են Քննչական կոմիտեից։

Հիշյալ դեպքի առթիվ ահազանգը ստացվել է 2022 թվականի օգոստոսի 18-ին՝ ժամը 01։40-ին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից, որով տեղեկացվել է, որ «ձախ ստորանրակային շրջանի ծակած-կտրած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել վերոնշյալ երիտասարդը: 

Համաձայն բժշկական կենտրոնից ստացված տեղեկանքի՝ 27-ամյա երիտասարդի մոտ ախտորոշվել է «պարանոցի ձախ կեսի կտրած-ծակած վիրավորում շնչափողի վնասումով, երկկողմանի պնևմոթորաքս, ենթամաշկային էմֆիզեմա», վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր։ 

Նախաքննության ընթացքում կատարված դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել և վերցվել են արնանման հետքեր, առգրավվել է տուժողի հագուստը, զննության է ենթարկվել բժշկական կենտրոնի կրիմինալ դեպքերի մատյանը, նշանակվել դատաբժշկական փորձաքննություն:

Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները, ինչպես նաև ենթադրյալ հանցագործությունը կատարած անձի (անձանց) ինքնությունը պարզելու, հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ: