Լրահոս
Հասարակական
17:51
18.08.22
107

«Սուրմալու»-ի տարածքում կոտրել են նախարարի խորհրդականի մեքենայի ապակին և գողացել դրամապանակը

Img default alt hy

«Սուրմալու» առևտրի կենտրոնի տարածքում կոտրել են նախարարի խորհրդական Արմեն Սարգսյանի ավտոմեքենայի ապակին և գողացել դրամապանակը։ Այս տեղեկությունը լրատվամիջոցներին հայտնել է ԱԻՆ մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը։

Մամուլի խոսնակի խոսքով՝ դեպքը տեղի է ունեցել պայթյունի հենց առաջին օրը։

Հիշեցնենք, որ «Սուրմալու» առևտրի կենտրոնում օգոստոսի 14-ին տեղի ունեցած պայթյունից հետևանքով կա 16 զոհ։ Անհետ կորած է համարվում 1 քաղաքացի։ Տուժածների ընդհանուր թիվը 62 է։ Տարբեր հիվանդանոցներում բուժումը շարունակում է 4 տուժած, նրանց առողջական վիճակը գնահատվում է բավարար: Մյուս հոսպիտալացվածները վիճակի դրական դինամիկայով դուրս են գրվել: Փլատակների տակից նաև 21 ավտոմեքենա է դուրս բերվել։