Լրահոս
11:37
19.01.23
84

Սուրեն Պապիկյանը հայտնել է՝ ինչ հանգամանքներում է զորամասի կացարանում հրդեհ բռնկվել

Img default alt hy

Նախնական տվյալներով 15 զինծառայողի մահվան պատճառ դարձած հրդեհը բռնկվել է հրդեհային անվտանգության կանոնների խախտման հետևանքով։ Կառավարության հերթական նիստի ժամանակ այս մասին ասել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։

«Ռազմական ոստիկանության հայտնած նախնական տվյալներով՝ հրդեհային անվտանգության կանոնների խախտման հետևանքով տեղի է ունեցել բռնկում, որի ժամանակ օգտագործվել է նաև արգելված միջոց։ Խոսքը ավտոբենզինի մասին է, որ հնարավոր չի եղել հետագայում մարել»,- ասել է Պապիկյանը։

Հիշեցնենք՝ հունվարի 19-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում, դեռևս չպարզված հանգամանքներում հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում: Չնայած դեպքի վայրում ծավալվել են հրդեհաշիջման աշխատանքներ` հրդեհի հետևանքով կան զոհեր և վիրավորներ. տվյալները ճշտվում են: