Լրահոս
Քաղաքական
17:15
11.11.22
92

Սուրեն Պապիկյանը Չինաստանի դեսպանին ներկայացրել է ադրբեջանական վերջին ռազմական ագրեսիայի հետևանքով ստեղծված իրադրությունը

Img default alt hy

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ֆան Յունինև ՀՀ-ում ՉԺՀ դեսպանության պաշտպանական հարցերով նորանշնակ ռազմական կցորդ, ավագ գնդապետ Ան Ցյանին:

Նախարարը շնորհավորել է Ան Ցյանին պաշտպանական հարցերով ռազմական կցորդի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ ու մաղթել նորանոր հաջողություններ  և արդյունաշատ աշխատանք:

Հանդիպման ընթացքում Սուրեն Պապիկյանը ներկայացրել է ադրբեջանական վերջին ռազմական ագրեսիայի հետևանքով ստեղծված իրադրությունը:

Նախարարը բարձր է գնահատել հայ-չինական երկկողմ հարաբերությունները:

Քննարկվել են պաշտպանական ոլորտում երկկողմ համագործակցության ընթացքը, զարգացման և ընդլայնման հնարավորությունները: