Լրահոս
Հասարակական
18:43
12.02.26
205

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին ոգեկոչեց Սուրբ Վարդանանց զորավարների և 1036 վկաների հիշատակը

Img default alt hy

Փետրվարի 12-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին ոգեկոչեց Սուրբ Վարդանանց զորավարների և 1036 վկաների հիշատակը, հայտնում են Մայր Աթոռից։

Այս առիթով Միածնաէջ Մայր Տաճարում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ, մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ։ Պատարագիչն էր Գևորգյան հոգևոր ճեմարանի տեսուչ Հոգեշնորհ Տ․ Հուսիկ աբեղա Սմբատյանը։

Возможно, это изображение один или несколько человек

Սրբազան արարողությանը ներկա էին թեմակալ առաջնորդներ, Մայր Աթոռի միաբաններ և բազմաթիվ հավատավոր հայորդիներ:

Պատարագիչ Հայր Սուրբն Իր քարոզում անդրադարձավ տոնի խորհրդին՝ մասնավորապես նշելով. «Սրբոց Վարդանանց տոնը այն եզակի օրերից է, երբ պատմությունն ու հավատքը միաձուլվում են մեկ վկայության մեջ։ Պարսից թագավորը փորձում էր ջնջել հայ ժողովրդի հոգևոր ինքնությունը՝ ստիպելով հրաժարվել Սուրբ խաչից և Սուրբ Ավետարանից։ Բայց հայ ժողովուրդը հասկանում էր, որ եթե կորցնի հավատքը, կկորցնի նաև իր ինքնությունը, իր կոչումը և իր ապագան։ Այդ պատճառով Վարդանանց պայքարի կարևոր իմաստը ամփոփվում է հայտնի խոսքի մեջ՝ «Մահ իմացյալ անմահություն»»։

Нет описания фото.

Ապա Հոգեշնորհ Հայր Սուրբը, դիմելով ներկաներին, հորդորեց Սրբոց Վարդանանց օրինակով ուժ ստանալ, ամուր կառչել մեր հավատքին, սիրել Հայրենիքն ու Եկեղեցին՝ հավատարիմ մնալով Աստծուն բոլոր փորձությունների մեջ։

«Սուրբ Վարդան Մամիկոնյանի և Սրբոց Վարդանանց տոնը թող մեզ համար լինի ոչ միայն պատմական հիշատակ, այլև կենդանի կանչ՝ ապրելու հավատքով լեցուն կյանք և վերանորոգելու մեր ուխտը Աստծո, հայրենիքի և միմյանց հանդեպ»-հավելեց Հուսիկ աբեղան։

Հայր Սուրբը նաև միաբանության և ներկա հավատացյալ ժողովրդի անունից շնորհավորեց Վեհափառ Հայրապետին անվանակոչության օրվա կապակցությամբ:

Возможно, это изображение Базилика Непорочного зачатия Пресвятой Девы Марии и текст

Սուրբ Պատարագի ավարտին Իջման Սուրբ Սեղանի առջև, հանդիսապետությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Գերաշնորհ Տ. Հայկազուն արքեպիսկոպոս Նաջարյանի, կատարվեց Հայրապետական մաղթանք:

Եկեղեցականաց դասն ու հավատացյալ ժողովուրդն աղոթք բարձրացրեցին առ Աստված Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի անսասանության, հավերժ պայծառության և Նորին Սրբության կենաց արևշատության ու արդյունաշատ հովվապետության համար:

Возможно, это изображение один или несколько человек и платок

Нет описания фото.

Нет описания фото.

Нет описания фото.

Нет описания фото.

Возможно, это изображение текст

Возможно, это изображение текстВозможно, это изображение платок

Возможно, это изображение текст