Լրահոս
Հայաստան
22:40
08.04.22
142

Սննդի բացօթյա կետերում ծխելու արգելքը «քննարկման ենթակա է». ռեստորանները վնասներ ունեն

Մեկ ամիս էլ չկա, որ բացօթյա սրճարաններում գործում է ծխելու արգելքը, բայց տնտեսվարողներն արդեն 15-ից 20 տոկոսի վնաս են կրել:

Ռեստորանների միության նախագահն է այս մասին հայտարարել՝ խորհրդարանում՝ աղմկահարույց օրենքի շուրջ քննարկման ժամանակ: Օրենքն ուժի մեջ մտնելուց 25 օր անց՝ իշխանական պատգամավոր Բաբկեն Թունյանն ասել է՝ «փակ տարածքների մասով թեման փակ է, մյուս քննադատությունների հետ կապված օրենքը կարելի է քննարկել»: